Սիրիայի կառավարական զորքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը:Al-Masdar News-ի փոխանցմամբ՝ սիրիական կառավարությունը՝ Սիրիայի ազատ բանակի (FSA), «Ալ-Նուսրայի» և ԻՊ զինյալների կողմից լրջորեն վնասված հուշահամալիրը վերականգնելու վերաբերյալ որևէ ծրագրի մասին դեռևս չի հայտարարել: «Հուշահամալիրի վերականգնումը ենթադրաբար կիրականացվի Դեր Զորի վերակառուցման ընթացքում»,- գրում է կայքը: