25.04.2025
ԱՄՆ–ն, Կանադան ու Մեքսիկան հաստատել են նոր առեւտրային համաձայնագրի կնքումը
prev Նախորդ նորություն

Ազնավուրը աշխարհի համար Ֆրանսիայի և Հայաստանի հզոր մշակույթների հոգին ու ձայնն էր. Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Կյանքից հեռացել է Շարլ Ազնավուրը` ականավոր կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհի համար հանդիսանում էր Ֆրանսիայի ու Հայաստանի հզոր մշակույթների հոգին ու ձայնը:

Նա երկար տարիներ հավաքում էր լիքը դահլիճներ իր համերգներին նաև մեր երկրում: Ցավակցում եմ երգչի հարազատներին ու նրա բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում և Ռուսաստանում»,- Facebook-յան իր էջում գրել է Մեդվեդևը:


 

Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար. Տարասկոնի դատախազ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար