23.12.2024
Փորձագետ. ՌԴ համար Էրդողանը շատ անհարմար ու անկանխատեսելի գործընկեր է
13.04.2017
Փորձագետ. ՌԴ համար Էրդողանը շատ անհարմար ու անկանխատեսելի գործընկեր է

ՌԴ–ի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ անհարմար ու անկանխատեսելի գործընկեր է և ինձ դուր չի գալիս, որ Էրդողանը դառնալու է Թուրքիայի առաջնորդը։ Այդ մասին Царьград–ի եթերում հայտարարել է միջազգային և գեոպոլիտիկ հարցերով փորձագետ Պավել Շիպիլինը։ Նա նշել է, որ Էրդողանը շատ պոպուլյար է թուրքական հասարակության պահպանողական թևի մոտ: Էրդողանը տարբեր քայլեր է ձեռնարկում, որպեսզի ամրապնդի սեփական հեղինակությունը։ Դա ոչ միայն ռազմական գործողություններն են Սիրիայում, այլ նաև տարբեր պոպուլիստական ու սադրիչ քայլերը։Ապրիլի 16–ին Թուրքիայում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Եթե թուրքական հասարակությունը հավանության արժանացնի 18 կետերից բաղկացած փոփոխությունների փաթեթը, ապա Էրդողանը կվերածվի խորհրդարանի կողմից մի փոքր սահմանափակված սուլթանի։Նախագահը հնարավորություն կստանա նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահների` վեզիրրների, նախարարների, արտակարգ դրություն հայտարարել և այլն։ Խորհրդարանի կազմը 550–ից հասնելու է 600–ի, իսկ խորհրդարանի լիազորությունները չորս տարուց դառնալու են հինգ տարի։2019 թվականից հետո էլ Էրդողանը կպահպանի իր իշխանությունը։