26.11.2024
Պուտինը չի քննարկել Փաշինյանի հետ ՀՀ կատարվելիք այցի հեռանկարները. Պեսկով
prev Նախորդ նորություն

Գյանջայում ահաբեկչության առնչությամբ 77 մարդ քրեական պատասխանատվության է կանչվել

Հաստատվել է ադրբեջանական Գյանջա քաղաքի (Գանձակ) գործադիր իշխանության նախկին ղեկավարի դեմ իրականացված ահաբեկչությանը ներգրավված, ինչպես նաև ահաբեկչությանն աջակցություն տրամադրած անձանց ամբողջ շղթան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, գրում է «Թրենդ» գործակալությունը:


Նրա խոսքով՝ մինչ օրս քրեական պատասխանատվության է կանչվել 77 մարդ:


Դատարանի որոշմամբ՝ նրանք կալանավորվել են, 11 մարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզման մեջ գտնվող անձանցից երկուսը ձերբակալվել են և փոխանցվել երկրին:


Նշվում է, որ պարզվել է մյուս հանցագործներից մի քանիսի գտնվելու վայրը, և իրականացվում են նրանց արտահանձնման ուղղությամբ քայլեր:


«Պարզվել են այդ ահաբեկչության կազմակերպիչները և դրդողները: Պատասխանատվությունից ոչ մեկ չի խուսափի: Կարծում ենք, որ մինչև այս տարեվերջ քրեական գործը կավարտվի»,- ասել է նա: