ՌԴ-ն բարձր է գնահատում Բելառուսի դիրքորոշումը՝ չքաղաքականացնել «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը Ռուսաստանի Դաշնության հարցում եւ Եվրամիության հետ նորմալ հարաբերություններ զարգացնել: Այս մասին Բելառուսի ՍՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ինձ թվում է այս առումով տարակարծություններ չկան… Մենք ոչ մի կասկած չունենք Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ», — ասել է Լավորվը: