28.11.2024
Le Figaro. Լավրովը հայկական արմատներ ունի
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերին. Մամեդյարով

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հաջորդ ամիս: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքները, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:


«Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, ներառյալ՝ տարածաշրջան համանախագահների այցի շրջանակում»,- ասել է Մամեդյարովը: