4.12.2025
Մինուս Գագիկ Հարությունյան. Ով է ՀՀ նախագահի «շատ լուրջ կենսագրություն» ունեցող թեկնածուն
12.01.2018
Մինուս Գագիկ Հարությունյան. Ով է ՀՀ նախագահի «շատ լուրջ կենսագրություն» ունեցող թեկնածուն

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի թեկնածուի հարցին: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ մինչև ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը՝ ԱԺ-ն պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի: Նրա խոսքով, դա տեղի կունենա փետրվարի ընթացքում` քննարկումները կսկսվեն արդեն հաջորդ շաբաթվանից: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ընտրությանը, ապա ՀՀԿ –ն դեռևս պաշտոնական քննարկում չի սկսել.«Նախաքննարկման փուլում ենք: Հաջորդ շաբաթվանից միգուցե սկսենք քննարկումները, և ամեն ինչ իր ժամանակին կքննարկենք, կհայտարարենք, նախագահի պաշտոնում կներկայացնեք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք և անուն, նաև բարձր հեղինակություն»,- ասել է Շարմազանովը:Տևական ժամանակ է շրջանառվում է ՀՀ նախագահի պաշտոնում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Սակայն Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ պարոն Հարությունյանը հերքել է, որ ինքը ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ. «Մենք հարգում ենք նրա կարծիքն ու որոշումը»,– հավելել է Շարմազանովը: