29.11.2024
ՀՀ-ԵՄ առեւտրային հարաբերությունների ներուժը բարձր է ներկայիս մակարդակից. Սվիտալսկի
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքական սահմանը հատած թուրքիացի Ումութ Ալի Օզմենն ազատ արձակվեց

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։


Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել:


Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ Ումութ Ալի Օզմենը հայ թուրքական սահմանը հատել էր հուլիսի 24-ին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։