24.11.2024
Կտրուկ շրջադարձեր չկան՝ ՀՀ միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման. վարչապետ
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ նախագահների օրակարգերի սղության պատճառով. Բալայան

Նյու-Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


Նրա խոսքով, հանդիպման նպատակադրություն կար և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմից, պարզապես օրակարգը սուղ էր.  

«Կար նպատակադրություն երկու կողմից էլ: Հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են», - հավելեց Տիգրան Բալայանը:


Նշենք, ավելի վաղ տեղեկատվություն կար, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է Նյու-Յորքում հանդիպի ԱՄՆ նախագահի հետ: