Կվիրիկաշվիլին դարձել Է EBRD միջազգային խորհրդական
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանագիր Է կնքել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ EBRD-ի հետ պարտավորագիրը ձեւակերպվել Է մի քանի շաբաթ առաջ, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
Բանկի հետ համագործակցությամբ նախատեսվում Է օգնություն ցուցաբերել Ուզբեկստանի կառավարությանը պետական ու մասնավոր կառույցների միջեւ երկխոսության հարթակի ստեղծման գործում:
Հիշեցնենք, որ վարչապետի կարգավիճակում Գիորգի Կվիրիկաշվիլին եղել Է նաեւ Վրաստանի Ներդրողների խորհրդի նախագահը: 2012-2015 թվականներին Կվիրիկաշվիլին զբաղեցրել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Այնուհետեւ կարճ ժամանակով եղել Է արտաքին գործերի նախարար: 2015 թվականի վերջից մինչեւ 2018 թվականի հունիսը նա գլխավորել Է Վրաստանի կառավարությունը: