25.11.2024
Անհրաժեշտ է թույլ չտալ, որ Իրանը հրաժարվի միջուկային գործարքից. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Թրամփի խորհրդականը իրանական հոգեւորականությանը սպառնում է լուրջ հետեւանքներով

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իրանական բարձրագույն հոգեւորականության ներկայացուցիչներին նախազգուշացրել է «լուրջ հետեւանքների» մասին, եթե նրանք դիպչեն ԱՄՆ, նրա դաշնակիցների կամ գործընկերների շահերին: Նա այս մասին հայտարարել է ՄԱԿ «Միասին ընդդեմ միջուկային Իրանի» գագաթնաժողովում ելույթ ունենալիս: Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Մահաբեր ռեժիմն ու իր կողմնակիցները կարող են թանկ վճարել, եթե իրենց պահվածքը չփոխեն… Մենք ուշադիր հետեւում ենք եւ կպատասխանենք նրանցից յուրաքանչյուրին»,- հայտարարել է Բոլթոնը:

Բոլթոնը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է լուրջ ընդունել Իրանի համար վճարումների հատուկ ծրագրի ներդրման ԵՄ նախաձեռնությունը, որպեսզի շրջանցեն իրանական նավթի վաճառքի դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցները:


Նա SWIFT գլոբալ վճարային համակարգին կոչ է արել վերանայել Թեհրանի հետ իր հարաբերությունը: