25.11.2024
ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է թույլ չտալ, որ Իրանը հրաժարվի միջուկային գործարքից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անհրաժեշտ է համարում թույլ չտալ, որ Իրանը հրաժարվի միջուկային գործարքից, քանի որ երկրում կան նման տարբերակ առաջարկող ուժեր: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի` զենքի չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:

Նրա խոսքով, եթե հնարավոր լինի պահպանել գործարքը և այն Իրանին տնտեսապես, քաղաքականապես ու տեխնոլոգիապես ձեռնտու լինի, դա կլինի մեծագույն ձեռքբերումը, քանի որ դա կարվի առանց ԱՄՆ-ի և ի հեճուկս ԱՄՆ-ի գործողությունների: