Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ միջպետական պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների փոխշահավետ օրակարգի հետագա առաջմղմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական սերտ հումանիտար կապերի ընդլայնմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Թուրքմենստանի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ մաղթելով Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում: