12.09.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
prev Նախորդ նորություն

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ԱԺ փոխնախագահն ընդունել է ճանաչողական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան