ԱԺ փոխնախագահն ընդունել է ճանաչողական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ (ԳՄՀ) եւ Հայաստանում վերջինիս գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամների (ԵՀՀ) կողմից կազմակերպված այցի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ եւ ԵՄ պաշտոնատար անձինք, առանցքային որոշումներ կայացնողներ, քաղաքական փորձագետներ եւ լրագրողներ: Պատվիրակությունը ճանաչողական այցով սեպտեմբերի 24-ից 28-ը գտնվելու է Հայաստանում:
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը եւ կատարած աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստան այցի նպատակը:
Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը մանրամասն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ վերջին շրջանի զարգացումներին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին: