21.04.2025
Լավրովն Արեւմուտքին նախազգուշացրել է` զերծ մնալ Սիրային նոր հարվածներ հասցնելուց
prev Նախորդ նորություն

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել Է աշխարհը տնտեսական պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար

ԱՄՆ-ի կառավարությունն ավելի ու ավելի Է աշխարհը ներքաշում տնտեսական պատերազմի մեջ: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար գրած իր հոդվածում:


Էրդողանի կարծիքով՝ Թուրքիան եւ Գերմանիան պետք Է մյուս երկրների հետ համատեղ կանխեն քայքայիչ առեւտրական հակամարտությունները:


«ԱՄՆ-ի կառավարության ներկայիս միակողմանի ու անպատասխանատու մոտեցումն ավելի ու ավելի Է մեր աշխարհը ներքաշում անխնա տնտեսական պատերազմի մեջ, որը վնաս կհասցնի բոլոր մասնակիցներին»,-նշել Է Թուրքիայի ղեկավարը:


Էրդողանը սեպտեմբերի 27-ին պետական այցով Գերմանիա Է ժամանելու ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով: Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին պլանավորված են նրա բանակցությունները կանցլեր Անգելա Մերկելի հետ:


 

Իրանի ԱԳՆ․ ՄԱԿ ԱԽ նիստում ԱՄՆ-ը մեկուսացման մեջ էր հայտնվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար