25.11.2024
Իրանը տարեկան շուրջ 100 մլն դոլար է հատկացնում ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադ»-ին. Պոմպեո
prev Նախորդ նորություն

Լավրովն Արեւմուտքին նախազգուշացրել է` զերծ մնալ Սիրային նոր հարվածներ հասցնելուց

Մոսկվան արեւմտյան երկրներին նախազգուշացնում է զերծ մնալ Սիրային նոր հարվածներ հասցնելու մտադրությունից՝ Դամասկոսի կողմից քիմիական զենքի հնարավոր գործածման պատրվակով։ Այս մասին, ինպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Տագնապային իրավիճակ է ստեղծվել նաեւ քիմիական զենքի զինաթափման հարցում՝ առաջին հերթին կապված արեւմտյան մի շարք երկրների գործողությունների հետ, որոնք թունավոր արգելված միջոցների օգտագործման նորանոր անապացույց մեղադրանքներ են ներկայացնում սիրիական իշխանություններին»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ իրենք նախազգուշացնում են զերծ մնալ շինծու հիմնավորումներով Սիրիային հարվածելու մտադրությունից։

Արտգործնախարարը նաեւ խոսել է զանգվածային ոչնչացման միջոցներն ահաբեկիչներին տրամադրելու փաստերի մասին եւ առաջարկել է մանրամասն հետաքննել դրանք։