28.11.2024
Բաքուն սպառնում է Փաշինյանին. Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում
prev Նախորդ նորություն

Վիրահայերը վրացերեն կսովորեն բանակում

Վրաստանի պաշտպանության նախարարությունը զորակոչիկների վրացերենի ուսուցման նոր ծրագիր է սկսել, որն առնչվում է բանակում ժամկետային զինծառայության զորակոչվող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին:

Առաջին փուլում վրացերենի դասընթացներին կմասնակցի 123 ժամկետային զինծառայող, որոնցից 82-ն ազգությամբ ադրբեջանցի է, 41-ը՝ հայ: Ուսուցման ժամկետը 7 շաբաթ է, գրում է «Գրուզիա-Online»-ը:

«Մենք ծառայում ենք Վրաստանին: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք և վրացերեն իմանալը մեր պարտքն է»,-ասել է լրագրողներին զինծառայող Վարազդատ Մկրտչյանը:

Դասընթացի ժամանակ զինծառայողները կսովորեն խոսակցական լեզուն և ուղղագրություն, ինչպես նաև պաշտոնական նամակներ և փաստաթղթեր կազմել: Ուսուցման ավարտին նրանք հավաստագիր կստանան: Վրացերենի ուսուցման ծրագիր միանվագ չէ, այն պարբերաբար կկրկնվի: