26.11.2024
Փորձագետ. Էրդողանը դեռ կփոշմանի Գերմանիայի հասցեին վատ արտահայտվելու համար
prev Նախորդ նորություն

Էրդողան. Թուրքիան կարող է ցանկացած երկրից զենք գնել

Թուրքիան կարող է ցանկացած երկրից զենք գնել՝ լինի ՆԱՏՕ–ի անդամ, թե ոչ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Daily Sabah–ը։

Նա նշել է, որ Թուրքիան կարող է նույնիսկ ցանկացած երկրի հետ համատեղ զենք արտադրել, այդ թվում` ՌԴ–ի ու Չինաստանի. «Նպատակահարմար չen երկիրը շրջափակելու փորձերը, եթե ազատ շուկայական տնտեսություն է գործում»,–նշել է Էրդողանը։

Դեկտեմբերին Թուրքիան պաշտոնապես ՌԴ–ի հետ ստորագրել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման 2.5 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր, որն առաջ է բերել Վաշինգտոնի ու ՆԱՏՕ–ի դժգոհությունը։