26.11.2024
Էրդողան. Թուրքիան կարող է ցանկացած երկրից զենք գնել
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Ռառ. Գերմանիայի համար Թուրքիան կարևոր ռազմավարական դաշնակից է

Եթե Թուրքիան փակի տակ չպահի ԵՄ-ի դռները, ապա տեղի կունենա միգրանտների մասայական ներգաղթ, ինչը կհանգեցնի քաղաքական ապակայունացման ոչ միայն Գերմանիայում, այլ նաև ողջ ԵՄ-ում: Այդ մասին հայտարարել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռառը:


Նա նշել է, որ Թուրքիայի ու Գերմանիայի միջև առկա են բազմաթիվ խնդիրներ ու Էրդողան-Մերկել հանդիպումը միտված է այդ խնդիրների լուծմանը:


Ըստ նրա, Գերմանիայի համար Թուրքիան կարևոր ռազմավարական դաշնակից է`դա մի երկիր է, որ զսպում է փախստականների հոսքը Սիրիայի, Աֆղանստանից դեպի ԵՄ: Նա հավելել է, որ դրա դիմաց Թուրքիան Գերմանիայից ու ԵՄ-ից օգնություն կստանա: