27.11.2024
Զուրաբիշվիլի․ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունը բաժանում էր թուրքերին
prev Նախորդ նորություն

Թուրքիայում վերջին 15 տարվա ընթացքում ինֆլյացիայի խոշորագույն ալիքն է

Թուրքիայում ազգային արժույթի՝ լիրայի փլուզումը հանգեցրել է վերջին 15 տարվա ընթացքում ինֆլյացիայի խոշորագույն ալիքի։ Սեպտեմբերին սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 24,52 տոկոսով։ Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը։


Միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին երկրում կյանքը թանկացել է 6,3 տոկոսով՝ ավելի շատ, քան կանխատեսում էին վերլուծաբանները. տեղեկացնում է DW-ն։

Տարվա սկզբից թուրքական լիրան դոլարի համեմատ կորցրել է իր արժեքի 40 տոկոսը։ Սա, այլ պատճառներից բացի, ամերիկյան պաստորի կալանավորումից հետո ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միմյանց հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հետեւանքն է։ Պատճառներից մեկն էլ, ըստ ներդրողների, Էրդողանի դրամավարկային սխալ քաղաքականությունն է։