27.11.2024
Գլխավոր քարտուղար․ ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի առջեւ
prev Նախորդ նորություն

Զուրաբիշվիլի․ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունը բաժանում էր թուրքերին

Իրավապահներն ու ընդդիմությունը Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել են քսենոֆոբիայի եւ պոպուլիզմի մեջ՝ Սամցխե Ջավախեթիում բնակչության հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունների համար: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Զուրաբիշվիլին հոկտեմբերի 28-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է որպես անկախ թեկնածու, սակայն վայելում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության պաշտոնական աջակցությունը։

Նինոծմինդա հայաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը, դիմելով հավաքվածներին, նա խոսել է Վրաստանի քաղաքացիության մասին՝ հիշեցնելով, որ այն միայն նախագահն է շնորհում։ Երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Զուրաբիշվիլին մեղադրել է այն բանում, որ այս հարցում նա նախապատվությունը թուրքերին էր տալիս։

«Մի նախագահ, ով իմ ընդդիմախոսն է, քաղաքացիություն էր շնորհում թուրքերին, իսկ ձեզ՝ ոչ»,-ասել է նա։

Մրցակիցները կտրուկ են արձագանքել այս խոսքերին եւ Զուրաբիշվիլիին մեղադրել են ազգամիջյան հակամարտություններ հրահրելու մեջ։