27.11.2024
Դավիթ Տոնոյանն ու Վրաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ
prev Նախորդ նորություն

Գլխավոր քարտուղար․ ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի առջեւ

Վրաստանը մի օր ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ հանդիպման ժամանակ՝ տեղեկացնում է AP-ն։

Սթոլթենբերգը նշել է, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են» Վրաստանի համար։ Նա Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից ու դուրս բերել իր զորքերն այն տարածքներից, որ պատկանում են Վրաստանին։


Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանին՝ բարեփոխումների շարունակման հարցում։