24.11.2024
Նախագահը պետք է «գիշերային օրենքը» վիճարկի ՍԴ-ում․ փորձագետներ
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն չի դիմել Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ. կուսակցությունից հերքում են

Այսօր մամուլը գրել էր, թե Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված գագաթնաժողովը։ 


Այս առնչությամբ ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.


«Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։

Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»։