25.11.2024
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույրները» ֆիլմի հետ
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստվում է երեք արբանյակ դուրս բերել տիեզերք

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Մորթեզա Բարարին հայտարարել է, որ մինչև տարեվերջ Իրանը տիեզերք է բաց թողնելու սեփական արտադրության 3 արբանյակ «Փայամե Ամիր Քյաբիր» («Ամիր Քյաբիրի ուղերձը»),«Դուսթի («Բարեկամություն») և «Նահիդ» («Վեներա») անվանումներով:


Տիեզերքի համաշխարհային շաբաթվա առիթով կայացած մամլո ասուլիսում նա նշել է. «Տիեզերական տեխնոլոգիայի առումով Իրանն Արևմտյան Ասիայում առաջին, իսկ աշխարհում 9-րդ տեղերն է զբաղեցնում»:


Ընդգծելով, որ Իրանը ջանքեր է գործադրում իր տիեզերական տնտեսության զարգացման ուղղությամբ, Բարարին հավելել է. «Իրանը նպատակ ունի կոմերցիոն արբանյակ բաց թողնել տիեզերք՝ արդյունաբերության ոլորտում այն օգտագործելու համար»: