Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույրները» ֆիլմի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը եւ նշել է, որ Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույրները» ֆիլմի սյուժեն: Այդ մասին, տեղեկացնում է New Yorker շաբաթահանդեսը:
«Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ, բայց քննելու կարիք կլինի»,-շաբաթահանդեսին տված հարցազրույցում ասել է Զարիֆը՝ խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին:
«Նախ՝ մենք չենք չարանում: Այժմ, եթե զարգացումները բերեն որեւիցե որոշման, պետք Է հնարավորություն ունենալ հենվել այն բանի վրա, ինչն արդեն կա: Այսինքն՝ դուք հիշում եք «Առաջին 50 համբույրները» ֆիլմը, երբ հաջորդ օրը դուք հարկադրված եք ամեն բան նորից սկսել: Մենք չենք կարող: Դա հնարավոր չէ: Պետք է լինեն ինչ-որ սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ»,-հավելել է նա:
Նախարարն ընդգծել է, որ չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը «անհրաժեշտ պայմանների, եւ հատկապես՝ հուսալիության առկայության դեպքում»: