Էսկինը կոչ է արել ի հիշատակ Ազնավուրի և ցեղասպանության զոհերի հուշակոթող բացել Իսրայելում

Իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը կոչ է արել ի հիշատակ Շառլ Ազնավուրի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող բացել Իսրայելում:


Ավիգդոր Էսկինն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին:


Նրա խոսքով, ոչ բոլորը գիտեն, որ մաեստրոն ու նրա ընտանիքը գերմանացիների կողմից Փարիզի օկուպացիայի ժամանակ հրեաների են փրկել: "Նրանք իրենք էլ փախստականներ են եղել Թուրքիայից: Նրանք իրենք էլ փրկվել են: Չէ՞ որ Թուրքիայում 1915 թվականին կոտորում էին հայերին: Նրանք փրկվեցին, և հայտնվելով Փարիզում՝ փրկում էին հրեաների: Սա այն է, ինչ մենք պետք է իմանանք Ազնավուրի մասին",- հիշեցրել է Ավիգդոր Էսկինը:


Նա նաեւ կոչով է հանդես եկել: Էսկինը կոչ է արել իսրայելցի քաղաքական ու հասարակական գործիչներին միանալ Իսրայելի իշխանություններին ուղղված իր առաջարկին և ի հիշատակ Շառլ Ազնավուրի և ի պատիվ Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող բացել Սուրբ հողում:


Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ մեծ արտիստ եւ մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ,Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...