27.11.2024
Հետախուզական եւ հատուկ ստորաբաժանումներ․ մեկնարկել է «Որոնում-2018» զորավարժությունը
prev Նախորդ նորություն

Արցախի զորամասերից մեկում զինծառայող է զոհվել․ հանգամանքները պարզված չեն

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:


Ինչպես հայտնում են ՊԲ-ի մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: