26.11.2024
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը և օպերատիվ կապ ստեղծել
prev Նախորդ նորություն

Վրաստանում քաղաքացիական ակտիվիստ է սպանվել

Թբիլիսիի 25-ամյա բնակիչ Վիտալի Սապարովը մահացել է փողոցային կռվի հետեւանքով Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում. տեղեկացնում է «Ռուսթավի 2»-ը։

Լույս կիրակի գիշերը Սապարովը վիրավորվել է Դյումայի փողոցում տեղի ունեցած կռվում։ Երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վերքերով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ կռվին մասնակցել է մի քանի մարդ։ Վեճը սկսվել է բարերից մեկում եւ շարունակվել փողոցում։ Մոտակա տների բնակիչներն ասում են, որ մոտավորապես առավոտյան 4-ին լսել են տղամարդկանց հայհոյանքներ։ Վիրավորվել է եւս մի հոգի՝ Սապարովի ընկերը։ Նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Վիտալի Սապարովն աշխատում էր «Ներառվածության եւ զարգացման կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունում, որը զբաղվում է մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի լավացմամբ՝ կենտրոնանալով Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության վրա։ «Ռուսթավի 2»-ը պնդում է, որ Սապարովի վրա հարձակման տարբերակներից մեկը հակասեմիտիզմն է։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Սապարովին դանակի հարվածներ հասցրած մարդուն ֆիքսել են տեսախցիկները, սակայն ոստիկանությունն առայժմ ոչ ոքի չի ձերբակալել։ ՆԳՆ-ն շարունակում է հետաքննությունը՝ «դիտավորյալ սպանություն» հոդվածով։