Edison Research. Վրաստանի նախագահ ընտրելու համար կարող է երկրորդ փուլ պահանջվել
Վրաստանի նախագահ ընտրելու համար կարող է երկրորդ փուլ պահանջվել: «Edison Research» միջազգային կազմակերպությունը «Ռուսթավի 2»-ի պատվերով մասշտաբային սոցիոլոգիական հետազոտություն է իրականացրել, գրում է Грузия Online-ը:
Հարցումներն անց են կացվել սեպտեմբերի 14-23-ը, դրանց մասնակցել է 3.000 մարդ:
Ուսումնասիրության համաձայն՝ «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին պատրաստ է քվեարկել 22 տոկոսը:
«Եվրոպական Վրաստան»-ից նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեի օգտին պատրաստ է քվեարկել 18 տոկոսը, անկախ թեկնածու, նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին, ում աջակցում է «Վրացական երազանք»-ը, պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 15 տոկոսը:
«Լեյբորիստական կուսակցության» նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլիի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 8 տոկոսը, «Շարժում հանուն կառուցապատման» նախագահի թեկնածուի օգտին՝ 3 տոկոսը, «Գիրչի» կուսակցությունից նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեի օգտին՝ 2 տոկոսը:
Հարցման մասնակիցների 25 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել, թե որ թեկնածուի օգտին կտար իր ձայնը: