20.04.2025
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները
prev Նախորդ նորություն

Դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը նշել է.


«Խատինի աղետը ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում եւ թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում գործ ունեինք ֆաշիզմի եւ վանդալիզմի դասական դրսեւորման հետ: Եւ այսօր դատապարտելով Խատինի աղետը՝ մենք դատապարտում ենք եւ՛ Հայոց ցեղասպանությունը, եւ՛ ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների դեմ վայրագությունները»:

Կրեմլից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին. Պուտինն այս տարի Հայաստան չի գա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար