26.11.2024
ԱՄՆ պետդեպը Հայաստանն ու Վրաստանն անվտանգ երկրներ է համարում, Ադրբեջանը՝ ոչ
prev Նախորդ նորություն

Պանկիսի կիրճում գործողության ժամանակ վիրավորված Մաչալիկաշվիլին մահացել է Թբիլիսիում

Հունվարի 10-ի առավոտյան Թբիլիսիում մահացել է Թեմիրլան Մաչալիկաշվիլին, ով վիրավորվել էր դեռևս 2017-ի դեկտեմբերի 26-ին Վրաստանի հյուիսում՝ Պանկիսի կիրճում, հատուկ գործողության ժամանակ: Մաչալիկաշվիլին փորձել էր դիմադրել, սակայն ծանր վիրավորվել էր գլխից և ուսից, գտնվում էր կոմայի մեջ:


Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, 19-ամյա Մաչալիկաշվիլիի մահվան մասին հայտնել է նրան բուժող բժիշկը․ փոխանցում է վրաստանյան Interpressnews կայքը: Հարազատների խոսքով՝ հունվարի 10-ին նրան պետք է տեղափոխեին Թուրքիա՝ բուժումը շարունակելու:


Չնայած նրան, որ ուժայինները հայտնում են, որ Մաչալիկաշվիլիի մոտ զենք է եղել, ավելի կոնկրետ նռնակ, մահացածի հարազատները հայտարարում են, որ նրա ձեռքում հեռախոս է եղել, և հատուկջոկատայինները չարաշահել են իրենց լիազորությունները:


Պանկիսի կիրճում հատուկ գործողության ժամանակ նաև ձերբակալվել էր 3 անձ: Մաչալիկաշվիլին և մյուսներին մեղադրում են ահաբեկիչների, մասնավորապես Ահմեդ Չատաևի հետ համագործակցության համար:


Չատաևը սպանվել էր նոյեմբերին վերջին Թբիլիսիիում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ ժամանակ Չատաևը մի քանի այլ ահաբեկիչների հետ շուրջ 20 ժամ հատուկ նշանակության ուժերի, ոստիկաների հետ փոխհրաձգություն էր վարում՝ տեղակայվելով Թբիլիսիի շենքերից մեկի բնակարանում: Գործողության ընթացքում սպանվել է 1 վրացի հատուկջոկատային, վիրավորվել է 4-ը, իսկ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են:


Հավելենք, որ Պանկիսի կիրճում հիմնականում իսլամադավան կիստեր են բնակվում: Հենց այս շրջանից են ամենաշատ թվով ահաբեկիչներ գնացել Սիրիա և Իրաք՝ անդամակցելու տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում հատկապես՝ «Իսլամական պետությանը: