30.04.2025
Պանկիսի կիրճում գործողության ժամանակ վիրավորված Մաչալիկաշվիլին մահացել է Թբիլիսիում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում հունվարի 10-ին զինծառայողի են հուղարկավորել. ՊՆ-ն լռում է

Հունվարի 10-ին Ադրբեջանի Մասալլը շրջանի Հիշքադարա գյուղի գերեզմանոցում հուղարկավորել են այդ երկրի զինված ուժերի զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուին (Şahmarov Asiman Fikrət oğlu): Ադրբեջանի ՊՆ-ն միջադեպին որևէ կերպ չի անդրադարձել:


Ինչպես գրում է Ռազմինֆոն, զինծառայողի թաղման արարողությանը մասնակցել և լուսանկարներ հրապարակել է ադրբեջանական «Ջանուբպրեսս» լրատվակայքի խմբագիրը: Տեղեկությունը զինծառայողի գյուղի բնակիչների միջոցով հաստատել է նաև ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:


Զինծառայողի մահվան պատճառներն առայժմ հայտնի չեն: Դատելով բաց աղբյուրներում Razm.info-ի հայտնաբերած տվյալներից՝ Շահմարովը, ամենայն հավանականությամբ, սպանվել/մահացել է Աղդամի շրջանի ուղղությամբ՝ հունվարի 9-ին:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չունենք իրական բանակցային ճարտարապետություն. ԵԱՀԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով