26.11.2024
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց սպասել 2018-ին պետք չէ. Մարկով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետդեպը Հայաստանն ու Վրաստանն անվտանգ երկրներ է համարում, Ադրբեջանը՝ ոչ

ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է քաղաքացիներին ճանապարհորդությունների անվտանգության մասին իրազեկելու նոր համակարգը, որի շրջանակում բոլոր երկրները բաժանված են 4 կարգի:


Հայաստանը հայտնվել է երկրների առաջին կարգում՝ Normal Precautions, այսինքն՝ ճանապարհորդելիս անհրաժեշտ է հետեւել զգուշության սովորական միջոցառումների, գրում է news.am-ը: Այս կարգի վերաբերյալ գերատեսչության պարզաբանման մեջ նշված է. «Սա անվտանգության ռիսկի համար ամենացածր խորհրդատվական մակարդակն է: Ցանկացած միջազգային ճանապարհորդություն որոշակի ռիսկ է պարունակում: Մյուս երկրների պայմանները կարող են տարբերվել Միացյալ Նահանգների պայմաններից եւ ցանկացած պահի փոփոխվել»:


Վրաստանը նույնպես առաջին կարգում է: Իսկ ահա Ադրբեջանը մտել է երկրորդ կարգի մեջ՝ Increased Caution, այսինքն՝ ողեւորվելիս անհրաժեշտ է անվտանգության միջոցառումների հետեւել: Նշվում է, որ սա կապված է երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ: «Ահաբեկչական խմբերը շարունակում են Ադրբեջանում հնարավոր ահաբեկչություններ ծրագրել: Ահաբեկիչները կարող են հարձակվել զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, շուկաների/առեւտրի կենտրոնների, տեղական ինքնակառավարման օբյեկտների, այգիների, խոշոր մարզական եւ մշակութային միջոցառումների, ուսումնական հաստատությունների, օդանավակայանների եւ հասարակական այլ վայրերի վրա»:


Ռուսաստանն ու Թուրքիան մտնում են երրորդ կարգի մեջ՝ Reconsider Travel, այսինքն՝ «Ուղեւորվելուց առաջ մեկ ավելորդ անգամ եւս մտածեք»: Սա անվտանգության «լուրջ» սպառնալիք է նշանակում:


Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բացի ահաբեկչության սպառնալիքից, Պետքարտուղարությունը նշում է «կամայական ձերբակալությունների» վտանգը: Գործող արտակարգ իրավիճակի համաձայն՝ անվտանգության ուժերը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություններին պատկանելու համար կասկածվողներին ձերբակալում են սուղ կամ գաղտնի ապացույցների եւ հիմնավորումների հիման վրա, որոնք քաղաքականապես մոտիվացված են թվում: ԱՄՆ քաղաքացիների համար նաեւ ուղեւորությունների արգելք է կիրառվել, որը նրանց թույլ չի տվել Թուրքիայից հեռանալ: Ժողովներին, բողոքներին եւ ցույցերին մասնակցությունը, որոնց Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն հավանություն չի տալիս, կարող են կալանավորման հանգեցնել:


Թուրքիայի կառավարությունը ձերբակալել եւ արտաքսել է ԱՄՆ քաղաքացիների՝ նրանց փաստաբանին կամ ընտանիքի անդամներին հասանելիություն չտրամադրելով, իսկ ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին, որոնք նաեւ Թուրքիայի քաղաքացիություն ունեն, սովորաբար հյուպատոսական հասանելիություն չի տրամադրվել: