26.11.2024
Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել եւ դա ձեռնտու է Հայաստանին. դեսպան
prev Նախորդ նորություն

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց սպասել 2018-ին պետք չէ. Մարկով

Ամենայն հավանականությամբ, 2018 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կընթանա 2017-ի սցենարով, իսկ Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունները կնվազեցնեն բանակցային գործընթացում առաջընթացի հավանականությունը: Այս մասին հայտարարել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:


«Նախևառաջ, հակամարտության կարգավորումը կախված է կողմերից՝ Ադրբեջանից և Հայաստանից: Ռուսաստանից՝ քիչ, քանի որ այն հանդիսանում է միջնորդ: Բայց կարծում եմ, որ ընտրությունները նվազեցնում են առաջընթացի հավանականությունը, քանի որ Բաքուն, Երևանն ու Մոսկվան կենտրոնացած են լինելու հենց դրանց վրա: Ավելին, տարվա առաջին կեսին Ռուսաստանը քիչ հետաքրքրված կլինի Ղարաբաղով, քանի որ  զբաղված կլինի Արևմուտքի հարձակումները վնասազերծելով: Բայց հարկ է նշել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը առկա է և ինչպես բազմիցս նշվել է՝ փաստաթղթերը սեղանին են»,- ասել է նա «Москва-Баку» պորտալի հետ հարցազրույցում:


Մարկովը չի բացառել, որ դեպքերի բացասական զարգացման դեպքում կարող է կրկնվել 2016 թվականի ապրիլի սցենարը, քանզի պետք չէ բացառել, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում էլեկտորատին պետք է ցույց տրվի հակամարտության կարգավորման հարցում կոշտ դիրքորոշումը: