24.10.2025
Հանրային տրանսպորտի տոմսեր առաջարկող կեղծ էջեր են գործում. զգուշացում
prev Նախորդ նորություն

Դատարանը կքննի Արարատ լեռան պատկերը կնիքներից հանելու որոշման դեմ Մարուքյանի դիմումը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը։


Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջով։ Վիճարկվող որոշմամբ նախատեսվում է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։


Միևնույն ժամանակ, Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ վիճարկվող ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Այսպիսով, թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Էդմոն Մարուքյանը կբողոքարկի Դատարանի՝ վիճարկվող ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ միջանկյալ որոշումը:


Դատարանի որոշումը կայացվել է հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր Անի Չիլինգարյան, դատավորներ Ռուզաննա Ազրոյան, Արմեն Ներսիսյան, Արթուր Ծատուրյան և Աղասի Դարբինյան։


«Լուսավոր Հայաստան» կուսակցություն


 

Կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը հրաժարվում է  ազատել Հովհաննավանքի տարածքը. Մայր աթոռ
Հաջորդ նորություն next