23.11.2024
Կառավարությունն ընդունեց աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող սկանդալային որոշումը
prev Նախորդ նորություն

ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիներն առանց վիզայի մուտք կգործեն միմյանց երկրներ

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:


Խորհրդարանի կողմից վավերացվելու դեպքում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզաների մուտք գործել միմյանց երկրներ և կես տարվա ընթացքում 90 օր անընդհատ մնալ տվյալ երկրում: 


Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, երկկողմ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. նախ, Թուրքմենստանով, որը չէր միացել ԱՊՀ երկրների համաձայնագրին, Վրաստանով, որը դուրս եկավ ԱՊՀ-ից և Ուկրաինայի հետ հարաբերությունները վատթարացմամբ:


Համաձայնագիրը կքննարկվի Ազգային Ժողովի լիագումար նիստում: