23.11.2024
ՀՀ օդանավակայաններում 2017 թ-ին ուղևորահոսքն աճել է 20.6 տոկոսով
prev Նախորդ նորություն

Կառավարությունն ընդունեց աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող սկանդալային որոշումը

ՀՀ կառավարության այսօրվա, հունվարի 11-ի նիստում ընդունվեց վերջին մեկ ամսում բուռն քննարկված՝ աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող որոշումը:


Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը նշեց, որ մինչեւ 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված մեքենաները կկարողանան վերահաշվառել, իսկ ապրիլի 1-ից հետո ներկրվածները չեն հաշվառվի:


«Նախատեսվում է արգելել աջ ղեկային կառավարման համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 ապրիլի 1-ից, սահամանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծվածների վրա, նրանք կարող են վերահաշվառել, հաշվառել մեքենաները»,- ասաց նախարարը:


Նիստը վարող Վաչե Գաբրիելյանը հարցրեց՝ որեւէ քաղաքացի, որն այժմ ունի աջակողմյան ղեկավարման համակարգ ունեցող մեքենա, որեւէ սահմանափակման չի՞ ենթարկվում: Նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ մինչեւ ապրիլի 1-ը ներմուծվածները կարող են ազատ շահագործվել, հաշվառվել եւ վերահաշվառվել:


«Այսինքն՝ ոչ միայն նրանք, ովքեր ունեն, այլ նաեւ որոնք պատվիրե՞լ են»,- հարցրեց Վաչե Գաբրիելյանը: Նախարարն ասաց, որ նրանց վրա եւս կտարածվի, սակայն մինչեւ ապրիլի 1-ը ոչ մի սահամանափակում չի լինելու:


Կառավարության նիստի օրակարգի նախագծերում այս հարցն ավելացվել է կառավարության նիստից րոպեներ առաջ: