5.04.2026
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել գնաճի և դրա հետևանքների մեղմման վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ՀՀ օդանավակայաններում 2017 թ-ին ուղևորահոսքն աճել է 20.6 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականին կազմել է 2 մլն 553 հազար 914 մարդ, որը 20.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:


2017 թվականի դեկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 206 հազար 649 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7.9 տոկոսով:


Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 192 հազար 482 մարդ՝ 1.8 տոկոսով գերազանցելով 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2 մլն 448 հազար 250 մարդ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 16.3 տոկսով:


«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականին բեռնափոխադրումը կազմել է 22 հազար 324 տոննա ապրանք, որը 22.1 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:


«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականին ուղևորահոսքը կազմել է 105 հազար 664 մարդ, իսկ 2016 թվականին ուղևորհաոսքը կազմել է 12 հազար 421 մարդ: 2017 թվականի դեկտեմբեր ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14 հազար 167 մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ամսին այն կազմել է 2 հազար 557 մարդ:


«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 18 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Կառավարությունն ընդունեց աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող սկանդալային որոշումը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար