8.06.2025
Սահակաշվիլիին դատախազությունում հարցաքննել են Մայդանում վրացի դիպուկահարների գործով
prev Նախորդ նորություն

Իրանի իշխանությունները ահաբեկիչների խմբի ձերբակալման մասին են հայտարարել

Իրանի հետախուզության նախարարությունը արեւմտյան Սարդաշթ քաղաքում ահաբեկչական խմբի ձերբակալման մասին է հայտարարել, որը, ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար երկիր էր ներթափանցել, հաղորդում է Fars-ը:


Գործակալության տվյալներով՝ անվտանգության ուժերը հայտնաբերել եւ առգրավել են 3 Կալաշնիկով հրացան եւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Բացի այդ անվտանգության ուժերը պարզել են «Եվրոպայի աջակցությունը վայելող հակահեղափոխական խմբերից մեկի հետ կապված» երեք ահաբեկիչների ապաստանները:


Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ խումբը պատրաստել է նաեւ ծայրահեղական տեքստեր եւ նյութեր, որոնք Իրանի տարբեր էթնիկ խմբերին Իսլամական հանրապետության դեմ զինված միջոցներ ձեռնարկելու կոչ են անում:

Իրանում անկարգությունների մասնակիցների մեծ մասը մահացել է կասկածելի հանգամանքներում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին