Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը

2232

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուրախացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերի իր էջում: Նշել է, որ անհամբերությամբ սպասում է մյուս հանդիպմանը:


«Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»,- գրել է նա:


Գրառմանը կից Թրյուդոն նաեւ տարածել է իր ու Փաշինյանի հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության թվիթերի պաշտոնական էջում արված հրապարակումը: ՀՀ կառավարության էջում գրված է.


«Հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»:


Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար: Այցը մեկնարկել է երեկվանից: Նախատեսված են նաեւ մի շարք հանդիպումներ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...