29.11.2024
Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը սպառնում է Հայաստանի իշխանություններին ավիացիայի ոչնչացմամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր դժգոհությունն է արտահայտել Արցախում զորավարժությունների անցկացման առումով:

ՊՆ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը դիմում է հերթական սադրիչ գործողություններին, որոնք միտված են շփման գծում իրավիճակի սրմանը: Եվ հակառակորդի կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացվելու են ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքներ դրա ապացույցն է:


Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացնում է, որ հակառակորդի ցանկացած օդային օբյեկտ, որը փորձ կանի մոտենալ ադրբեջանական բանակի առաջնագծի դիրքերին, անմիջապես կոչնչացվի»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանը նաև զգուշացնում է, որ հնարավոր կորուստների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմա-քաղաքական իշխանության վրա:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը կանցկացվեն, որոնց մասնակցել են մոտ 20 000 զինծառայող, 200 միավոր տանկ և այլ տեսակի զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 120 հրթիռա-հրետանային համակարգեր:


Արցախի Պաշտպանության բանակի մարտական պատրաստության 2018 թվականի պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ:


«Ուսումնամարզական շրջաթռիչքների նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: