14.09.2025
Ստամբուլի երրորդ օդանավակայանը կբացվի հոկտեմբերի վերջին. Էրդողան
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահը հայտարարել է մինչեւ ահաբեկիչների լրիվ ոչնչացումը Սիրիայում մնալու մասին

Իրանը մտադիր է պահպանել իր ներկայությունը Սիրիայում այնքան, քանի դեռ այս երկրում գործող ահաբեկչական խմբավորումներն ամբողջովին չեն ոչնչացվել։ Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«Մեր ներկայությունը Սիրիայում պայմանավորված է սիրիական իշխանության կամքով։ Երբ Սիրիայում ահաբեկիչները կպարտվեն, եւ ահաբեկչությունն այնտեղ կդադարեցնի իր գոյությունը, իսկ սիրիական իշխանություններն այլեւս մեր կարիքը չեն զգա, այդ ժամանակ մեր ներկայությունը Սիրիայում անիմաստ եւ աննպատակ կլինի»,- նշել է Իրանի նախագահը։

Խամենեի․ Ահվազի ահաբեկչությունը ֆինանսավորվել է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի կողմից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան