Ֆրանսիան շարունակելու է ակտիվ գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ АзерТАдж–ի փոխանցմամբ, այդ մասին նշված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նամակում, որը հասցեագրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի կապակցությամբ։ «Կարող եք վստահ լինել, որ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն շարունակելու է ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների միջոցով, ինչն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին»,–հավելել է Օլանդը։