Այս պահին Իսրայելի ու ՌԴ–ի հարաբերությունները հասել են բարձր մակարդակի ու տարեց տարի դրանք դառնում են էլ ավելի սերտ ու զարգանում փոխըմբռնման հունով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ–ում Իսրայելի դեսպան Գարի Կորենը։Նա նշել է, որ Իսրայելի ու ՌԴ–ի համագործակցությունը դրական է անդրադառնում Մերձավոր Արևելքում գործընթացների վրա, փոխանցում է vz.ru կայքը։ Իսրայելը ցանկանում է լավ հարաբերություններր պահպանել բոլոր երկրների հետ, իսկ ԱՄՆ–ի ու ՌԴ–ի հետ Իսրայելի համագործակցությունն ոչ թե բացառում է, այլ փոխլրացնում է մեկը մյուսին։New York Consulting Bureau նախագահ Նիկոլայ Պախոմովը հայտարարել է, որ ՌԴ–ն ու Իսրայելն ունեն մեկ թշնամի` իսլամական ահաբեկչությունը, փոխանցում է topwar.ru կայքը։Ըստ նրա, կողմերը զարգացնում են հարաբերությունները զբոսաշրջության, առևտրի և այլ ոլորտներում։ Իսրայելում բնակվում է մեկ միլիոն ռուսախոս իսրայելցի։ Նա հավելել է, որ ռուս–իսրայելական հարաբերությունների վրա դրական է անդրադառնում նաև նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Նեթանյահուի անձնական կապերը։