25.11.2024
Կկիրառի՞ արդյոք Ադրբեջանը «ТОС» հրանետային կայանքներն Արցախի դեմ. ԱՀ ՊԲ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ը ունի երկարաժամկետ շահեր`կարգավորելու համար ԼՂ հակամարտությունը

Ղարաբաղյան հակամարտությունն ԱՄՆ–ի կողմից ընկալվում է, որպես սառեցված և Եվրասիայի ամենամոռացված հակամարտություններից մեկը։ ԱՄՆ–ն ունի երկարաժամկետ շահեր` կարգավորելու համար ղարաբաղյան հակամարտությունը, սական 2016թ.–ի ապրիլյան իրադարձությունները հիշեցրել են խնդրի լրջության մասին։


Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի նախկին պետքարտուղար Ջոն Քերրի խորհրդական, Քարնեգիի կենտրոնի Մերձավոր և Միջին Արևելքի հարցերով փորձագետ Փերի Քամմակը։


Նրա խոսքով, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական դիրքն ու էներգակիրները, ամերիկա–ադրբեջանական հարաբերությունները կարևոր են Վաշինգտոնի համար, փոխանցում է azeritoday–ը։ «Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու պետքարտուղարության պրոֆեսիոնալներն ուշադրություն կդարձննե Հարավային Կովկասին, ամերիկա–ադրբեջանական հարաբերություններին ու ղարաբաղյան հակամարտությանը», – հավելել է նա։