Անկարայում տեղի են ունեցել Թուրքիայի ու Վրաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Միխայիլ Ջանելիձեի բանակցությունները, փոխանցում է Грузия Онлайн–ը։Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ–ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։Նա հավելել է, որ Անկարան կողմ է նաև ԵՄ–ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման պայմանավորվածությունների արագ կյանքի կոչմանը։Չավուշօղլուն հավելել է, որ 2017թ.–ին տեղի կունենա Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթգծի բացումը։