21.04.2025
Ադրբեջանական զինուժը դիվերսիոն փորձ է արել. կա առնվազն 4 զոհ
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում անդրադառնում է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակին: 


«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած մտահոգությունը զինադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում ողբերգական կորուստներ եղան: Մենք կրկնում ենք համանախագահների կողմերին հասցեագրված կոչը՝ զերծ մնալ իրավիճակը լարելուց և միջոցներ ձեռնարկել՝ ուղղված լարվածության նվազմանը։


Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել առարկայական բանակցություններ՝ դրսևորելով քաղաքական կամք։ ՄԱԿ-ն իր հերթին պատրաստ է այդ նպատակով անհրաժեշտ յուրաքանչյուր քայլ ցուցաբերել»,- ասված է հայտարարության մեջ:

Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանը բողոքարկել է իր նկատմամբ կայացված վճիռը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար