Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանը բողոքարկել է իր նկատմամբ կայացված վճիռը
Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանը բողոքարկել է իր նկատմամբ կայացված վճիռը: Ավելի վաղ նրան դատապարտել էին 8 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, Ուելդանովի գործով նախնական դատական նիստը Վերաքննիչ դատարանում կկայանա այսօր՝ հունիսի 23-ին:
Ավելի վաղ Մարատ Ուելդանովը նամակ է գրել Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որպեսզի նրան հանձնեն Ռուսաստանին՝ իր պատիժը կրելու համար:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանը ապրիլի 28-ին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, ՌԴ քաղաքացիներ Մարատ Ուելդանովը և Ելենա Մակարենկոն 2016 թվականի հուլիսի 9-ին բերման էին ենթարկվել Բաքվում: 15 օր անց Մակարենկոն ազատ էր արձակվել: Ինչպես հայտնել են Ուելդանովի և Մակարենկոյի հարազատները` Մարատին սկզբնական շրջանում մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ թմրանյութերի պահման և տարածման մեղադրանք առաջադրեցին: Ի դեպ, Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ: