24.11.2024
Հայաստանն ակնկալում է ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը. Նալբանդյան
prev Նախորդ նորություն

Խնդրում եմ իմ նկատմամբ մարդկային վերաբերմունք. Բաքվում բանտարկված Գալուստյանի խնդրանքը

Վերաքննիչ դատարանում վերջապես նշանակված է եղբորս գործով նիստը, այն կայանալու է հունիսի 23-ին: Այս մասին Tert.am-ին հաղորդել է Բաքվում բանտարկված Մարատ-Ուելդանով Գալուստյանի քույրը՝ Մարիանա Միրզոյանը:


«Մարատն ինձ հեռախոսազրույցում պատմել է, որ գրել է նամակ Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որ նրան հանձնեն Ռուսաստանին՝ իր պատիժը կրելու համար: Բացի դրանից՝ նամակ է գրել Ռուսաստանի դեսպանատուն, որ ցանկանում է հանդիպել Ադրբեջանում ՌԴ-ի հյուպատոսության բաժնի ղեկավար Օլգա Յուրիևայի հետ, բայց նրա դիմումները չեն փոխանցվել հասցեատերերին»,- ասել է նա:


Ինչպես ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը ապրիլի 28-ին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, ՌԴ քաղաքացիներ Մարատ Ուելդանովը և Ելենա Մակարենկոն 2016 թվականի հուլիսի 9-ին բերման էին ենթարկվել Բաքվում: 15 օր անց Մակարենկոն ազատ էր արձակվել: Ինչպես հայտնել են Ուելդանովի և Մակարենկոյի հարազատները` Մարատին սկզբնական շրջանում մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ թմրանյութերի պահման և տարածման մեղադրանք առաջադրեցին: Ի դեպ, Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:


Մարիանա Միրզոյանը պատմել է, որ եղբոր խոսքով՝ մեկուսարանի ղեկավարն իրեն բաց տեքստով զգուշացրել է, որ նամակները չեն փոխանցելու:


«Այդ իսկ պատճառով, ես, որպես Մարատի հարազատ քույր, ինքս եմ հունիսի 13-ին էլեկտրոնային տարբերակով՝ ֆաքսով իմ դիմումն ուղարկել Ադրբեջանի արդարադատության նախարարությանը՝ խնդրանքով, որ եղբորս տեղափոխեն Ռուսաստան»,- պատմել է նա:


Մարիանա Միրզոյանը հրապարակել է եղբոր հետ հեռախոսազրույցը, որտեղ Մարատ Ուելդանով-Գալուստյանը դժգոհում է, որ իր ադրբեջանցի փաստաբանը ոչնչով չի ցանկանում իրեն օգնել: Ինչպես նաև՝ նա բողոքում է, որ իրեն տեղյակ չեն պահում իր գործի հետ կապված մանրամասներից, նաև սուտ տեղեկատվություն են տարածում նրա գործի հետ կապված:


«Ի՞նչ է ընդհանրապես կատարվում: Ես իրավունք ունեմ այդ մասին իմանալու, բայց ոչ ոք ինձ հետ այստեղ հաշվի չի նստում: Ի՞նչ է, ես այստեղ երրորդ սորտի մա՞րդ եմ, թե՞ կենդանի: Խնդրում եմ իմ նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերել»,- բողոքել է քրոջը Մարատ Ուելդանովը հեռախոսազրույցում:


Մանրամասները սկզբանղբյուրում: